Ինչո՞ւ է նարինջը վտանգավոր կանանց առողջության համար
Նարինջը վիտամին C-ի պահեստարան է, որը ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, օգնում է բակտերիալ և համաճարակային ինֆեկցիաների դեպքում, ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ:
Նա, ով ուտում է մեկ ամբողջ նարինջ, ստանում է վիտամին C-ի 20 անգամ ավելի շատ չափաքանակ, քան նա, ով խմում է նարնջի հյութ: Նարնջի հյութը խորհուրդ է տրվում երիկամների և միզապարկի հիվանդության, ստամոքսի և աղիների խանգարման դեպքում:
Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ նարինջն ու կիտրոնը բացասաբար են ազդում մարդու ոսկրային համակարգի վրա:
Նարնջի և կիտրոնի բաղադրությունում առկա ֆրուկտոզան և այլ ագրեսիվ տարրեր հատկապես վտանգավոր են երիտասարդ կանանց համար: 22 տարի անցկացված հետազոտության ժամանակ մասնագետները հետևել են 78 հազար կանանց: Պարզվել է, որ 778-ի ոսկրերի ու ատամների վիճակը վատթարացել է վերոնշյալ երկու մրգերի կանոնավոր օգտագործման հետևանքով:
Նարնջի հյութը հակացուցված է աղեհամակարգի գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում և խորհուրդ չի տրվում ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում: