Եղիսաբեթ II-ը որդուն զրկել է տիտղոսից և զինվորական կոչումներից
Եղիսաբեթ 2-րդը բռնաբարության մեջ մեղադրվող արքայազն Էնդրյուին զրկել է տիտղոսից, զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից: Այդ մասին թագավորական ընտանիքը հայտարարել է Instagram-ում։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդուն՝ Յորքի դուքս Էնդրյուին, կասկածում են Վիրջինիա Ռոբերթս Ջուֆրեի նկատմամբ սեռական բռնության մեջ: Նա պնդում է, որ 2001-ին, երբ 17 տարեկան էր, Էպշտեյնը երեք անգամ ստիպել է իրեն արքայազնի հետ հարաբերություն ունենալ։ Ամերիկյան դատարանը հրաժարվել է մերժել Ջուֆրեի ներկայացրած քաղաքացիական հայցը և պարտավորեցրել Էնդրյուին երդման տակ ցուցմունք տալ:
Նախկինում Էնդրյուն կտրականապես հերքել էր Ջուֆրեի մեղադրանքները։ 2019 թվականին նա հարցազրույց է տվել «Բի-բի-սի»-ին և փորձել է ապացուցել իր անմեղությունը, սակայն լիակատար անհաջողություն է կրել: Հարցազրույցից հետո նա ստիպված է եղել վայր դնել թագավորական ընտանիքի անդամի լիազորությունները։
Արքայազն Էնդրյուն ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մտերիմ ընկերն էր, որին մեղադրում էին անչափահաս աղջիկների սեռական շահագործմամբ զբաղվող քրեական ցանց ստեղծելու մեջ։ Նա նաև սերտ կապեր է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի և Դոնալդ Թրամփի, Սաուդյան արքայազն Մուհամեդ իբն Սալմանի, կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի և այլ ազդեցիկ մարդկանց հետ: 2019 թվականին ֆինանսիստին ձերբակալել են, բայց նա ինքնասպան է եղել ՝ չսպասելով դատին։ 2021 թվականի դեկտեմբերին ատենակալները նրա հանցակից Գիսլեյն Մաքսվելին մեղավոր են ճանաչել անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեջ։