Հայտնի են այն երկրները, որոնք կդառնան տնտեսական ճգնաժամի առաջին «զոհերը»
Ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գները բարձրացել են ռեկորդային գնով՝ համաճարակի, էներգետիկ ճգնաժամի և տրանսպորտային հաղորդակցության խափանումների պատճառով։ Պարենի համաշխարհային գների աճին նպաստում են նաեւ Չինաստանում սննդամթերքի գնումները։
Չինաստանի իշխանություններն ընդգծում են, որ երկիրը «բացարձակապես պարենային խնդիր չունի»։ Այնուամենայնիվ, վերլուծաբաններն ասում են, որ «Չինաստանի անհագուրդ ախորժակը հացահատիկի գնումների նկատմամբ ավելի կնվազեցնի համաշխարհային առաջարկը և պայմաններ կստեղծի պարենային ապրանքների գների կայուն աճի համար»:
Այսպիսով, ըստ հրապարակման, առաջինը կտուժի Լատինական Ամերիկան, որտեղ համատարած գնաճ է , իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ թերսնված են»։ Որպես ճգնաժամի պոտենցիալ զոհեր նշվում են նաև Բրազիլիան, ԱՄՆ-ը և Կանադան։
«Չինաստանում պաշարների կուտակումն աշխարհում պարենային ապրանքների գների աճի պատճառներից մեկն է»,- ասում է Տոկիոյի բնական ռեսուրսների հետազոտական ինստիտուտի նախագահ Ակիո Շիբատան։