top of page

Աշխարհի ամենաերկար մազերով դեռահասը պատմել է ամենօրյա դժվարությունների մասին


Աշխարհի ամենաերկար մազերով աղջիկը պատմել է դժվարությունների մասին, որոնց ամեն օր բախվում է վարսերը խնամելիս:

Հնդկաստանից 17-ամյա Նիլանշի Պատելը, որը վեց տարեկանից սկսած չի կտրել մազերը, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարածամ դեռահաս. նրա մազերի երկարությունը 190 սանտիմետր է:


Դեռահասը խոստովանել է, որ շաբաթական մեկ անգամ է լվանում մազերը, քանի որ դրանք չորացնելու և սանրելու համար ևս երկու ժամ է հարկավոր: Այնուհետև Պատելը վարսերին յուղ է քսում, որը պատրաստում է նրա մայրիկը:

Դեռահաս պատմել է, որ հիմնականում մազերը հյուսում է՝ խճճվելուց խուսափելու համար:


Պատելի ընկերներն ու ընտանիքը հպարտանում են աղջկանով և նրան իսկական Ռապունցել են անվանում:



1/1886
bottom of page