Երևան-Հոգվորթս․ Հայաստանում նշում են «Հարրի Փոթերի» միջազգային օրը (տեսանյութ)
Ամբողջ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ այս տարի մասնակցում է գրքի միջոցառմանը։ Երևանում միջոցառումը երկու մասից է բաղկացած, սկզբում փոքրերն իրենց գիտելիքները կփորձեն, հետո արդեն մեծերի հերթն է: Զարմանահրաշ խաղերից հետո հաղթող ուսանողը Հովգորթս էքսպրեսի տոմս կստանա դեպի հրատարակչություն, որտեղ տպագրվելու է Հարրի Փոթերի այդքան սպասված 5-րդ գիրքը։
Նրանք կտեսնեն, թե ինչպես է տպվում ամեն տողը ու կլինեն Հանրապետությունում առաջիններից, որ ձեռք կբերեն դրանք։ Փոթերասերների համար կախարդական աշխարհ այցելելն արդեն միայն Լոնդոնով չի սահմանափակվում։