Ինչպես ծնվեց Սանտա Կլաուսի կերպարը և դարձավ հրաշքի սպասման խորհրդանիշ
Սանտա Կլաուս կամ պարզապես Սանտա գեղարվեստական կերպար, ով ամեն տարի դեկտեմբերի 24-ի երեկոյան, այսինքն՝ կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին այցելում է խելոք երեխաների տները և նրանց թաքուն նվերներ բաժանում։
Պարզվում է, որ Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկողայոսի իրական անձի վրա։ 1650-ական թվականներին հոլանդացի գաղութարարների շնորհիվ կերպարը հասավ նաև հյուսիսամերիկյան մայրցամաք՝ Նյու Յորք։
1823 թվականին լույս է տեսնում Քլարկ Մուրի «Սուրբ ծննդին նախորդող գիշերը, կամ Սուրբ Նիկողայոսի այցելություն» գիրքը, որում պատմում էր Սանտա Կլաուսի՝ հեքիաթային կերպարի մասին։
Մինչև 1931 թվականը Սանտա Կլաուսին մարդիկ պատկերում էին ամենատարբեր արտաքինով: Հիմնական գերիշխող գույնը կանաչն էր: Սանտան մեկ հանդես էր գալիս կանաչ գուլպաներով էլֆի տեսքով, մեկ թզուկի տեսքով, մեկ կապույտ հագուստով ծերուկի տեսքով և այլն:
Արդեն 1931 թվականին «Կոկա-Կոլա» ընկերությունը թողարկեց գովազդային հոլովակ՝ ձմռանը զովացուցիչ ըմպելիքների վաճառքը ավելացնելու նպատակով։ Ինչի համար նրանք առաջարկեցին Սանտայի ավելի ժամանակակից կերպար՝ մշակված Սանդբլոմ Հեթդոնի կողմից։ Հենց այս գեղանկարչին է պատկերում Սանտա Կլաուսի՝ ամբողջ աշխարհում հայտնի և ճանաչելի կերպարը։
Ըստ ավանդության, Սանտա Կլաուսի սահնակը ղեկավարում են ութ հյուսիսային եղջերուները՝ Դաշեր, Դանսեր, Պրանկեր, Վիքսեն, Քոմետ, Քուփիդ, Դանդեր և Բլիքեմ։ 20-րդ դարից ի վեր նրանց միացավ նաև եղջերու Ռուդոլֆը, որը նրանցից ամենաերիտասարդն է։
Եղջերուներից երկուսի՝ Դանդերի և Դոնների անունները գալիս են համապատասխանաբար գերմաներեն կայծակ և ամպրոպ բառերից։
Այսպիսով հեքիաթային կերպարը դարձավ ամբողջ աշխարհի փոքրիկների ուրախություն, հրաշքի սպասման հույս: