Որտե՞ղ հանգստանալ ձմռան ամիսներին (լուսանկարներ)
Դուք դեռ չե՞ք հասցրել մեկնել ձմեռային հանգստի: Հենց Ձեզ համար կազմել ենք ձմեռային հանգստի լավագույն ուղղություններն ու անհրաժեշտ խորհուրդները. Մադեյրա Մադեյրան Պորտուգալիայի ինքնավար մարզ է՝ արշիպելագ, որը բաղկացած է 4 կղզիներից. Հայտնի է իր նույնանուն գինով և տաք, մերձարևադարձային կլիմայով. Մադեյրա կղզին հրաբխային է, կանաչ, բարձր ժայռերով, քարախիճ լողափերով և բնակավայրերով: Պորտուգալական Մադեյրա կղզին ավելի մոտ է Աֆրիկայի ափերին, քան Եվրոպային, ուստի ամբողջ տարվա ընթացքում Մադեյրայում տաք է. Մադեյրան նույնիսկ անվանում են հավերժական գարնան կղզի: Ջերմաստիճանը իջնում է ոչ ավել, քան մինչ +20 աստիճան: Մադեյրան հայտնի է իր գեղեցիկ լանդշաֆտներով և ծաղիկներով: Հատկապես անմոռանալի է բուսաբանական այգին Ֆունչալում: Կարող եք ռոմանտիկ զբոսանք կազմակերպել ջունգլիներում՝ ջրվեժների մոտակայքում: Մադեյրայի հյուսիսը լավագույնն է պասիվ հանգստի սիրահարների համար, կղզու հարավը՝ հարմար է ակտիվ հանգիստ փնտրողների համար:
Կամբոջա Ձմեռը Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում ճանապարհորդելու լավագույն ժամանակն է: Կամբոջան, չնայած տարածված կարծիքների, վտանգավոր երկիր չէ: Չնայած Կամբոջայում հանցագործությունների մեծ ռիսկ կա, մարդկանց մեծամասնությունը անհավատալիորեն ընկերասեր է: Կամբոջա եկող զբոսաշրջիկների մեծ մասի նպատակն է տեսնել Անգկոր Վատը: Երկրի հյուսիսում տարածված անտառներում պահպանվել են հնագույն շատ տաճարներ, որոնցից ամենահայտնին Սապ լճի հյուսիսում գտնվող Անգկոր Վատ տաճարների ու պալատների համալիրն է (9–13-րդ դարեր) ՝ աստիճանական բուրգերի տեսքով բրահմայական և բուդդայական «տաճար-լեռների» բազմաթիվ համակառույցներով. Բայց միայն Անգկորի լեգենդար տաճարները չեն, որ հետաքրքիր են Կամբոջայում: Հետաքրքիր է երկրի մայրաքաղաք Պնոմ Փենը ՝ գեղեցիկ թագավորական պալատով: Իսկ եթե ցանկանում եք տեսնել ջունգլիների հրաշագեղությունը, ուղևորվեք Հիլդոմ լեռներ:
Կիպրոս Կիպրոսը գտնվում է Միջերկրական ծովում և զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այս երկիր։ Ձմռանը Կիպրոսում տաք է, բայց լողալու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ, բայց տեսարժան վայրերը ուսումնասիրելու իսկական ժամանակն է: Արժե այցելել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա, գեղատեսիլ քաղաք, որը գտնվում է կղզու ժայռոտ ափին, Պաֆոսի նավահանգիստը, Բյուզանդական ամրոցը, գոթական ոճով կառուցված Նիկոսիայի և Ֆամագուստայի տաճարները, Սուրբ Իլարիոնի դղյակը և այլն: Կիպրոսը Աֆրոդիտեի կղզին է, որի վրա, ըստ լեգենդի, աստվածուհին ծագել է ծովի փրփուրից: Ձմռանը նաև լավ ժամանակ է Լարնակայի աղի լճի մերձակայքում ֆլամինգոներ տեսնելու համար: Օվկիանոս, արևադարձային բնություն, տարբերվող մշակույթ և անթիվ տեսարժան վայրեր:
Բրազիլիա Հաջորդը մեր ցանկում Բրազիլիան է: Այստեղ հայտնվելով` չմոռանաք այցելել հայտնի Maracana մարզադաշտ, որտեղ երկու անգամ տեղի ունեցավ աշխարհի առաջնությունը (1950 և 2014) և 2016-ի Օլիմպիական խաղերի բացումը կատարվեց: Համտեսե՛ք բրազիլական սուրճ Confeitaria Colombo-ում, իսկ ամենահին հրուշակեղենը փորձեք Brahma-ը Lapa Brewery- ում: Հայտնի Copacabana լողափ, կառնավալ, լեգենդար ֆուտբոլ՝ այս ամենը Բրազիլիան է: Դուք կարող եք արևահարվել, տեսնել Քրիստոսի հայտնի արձանը Կորկովադո լեռան վրա: Օդի ջերմաստիճանը ձմռանը գրեթե ամբողջ երկրում + 28–29 է: Նոր տարին Ռիոյում անչափ հետաքրքիր է. բոլոր բնակիչները սպիտակ զգեստներ են հագնում, գալիս են Կոպակաբանա լճի ափ, ծաղիկներ են նետում օվկիանոս և հետևում են հրավառությանը: Իհարկե Նոր Տարին կդիմավորեք առանց ձեր սիրելի Օլիվյե աղցանի, բայց հենց լողափում և ալիքների ձայնի ֆոնին սալսայի ռիթմերի տակ, որը ավելի հետաքրքիր և անմոռանալի է:
Թայլանդ Թայլանդի ամենատարածված ուղղություններից մեկը Պատտայան է: Մեկ այլ հետաքրքիր վայր է Փխուքեթ կղզին, որը հայտնի է իր սպիտակ լողափերով, մաքուր ջրով և հիանալի կենսապայմաններով: Ինչպես Պատտայան, Փխուքեթը հարմար է ընտանեկան հանգստի, ինչպես նաև ակտիվ հանգստի համար: Կղզում կա ակվարիում, FantaSea-ի զվարճանքի պուրակ՝ փղերի թատրոնի ցուցադրությամբ, Splash Jungle պուրակը դուր կգա հատկապես երեխաներին: Առաջարկվում ենք նաև ուշադրություն դարձնել Թայլանդի հետևյալ քաղաքներին և կղզիներին. Բանգկոկ՝ Թայլանդի մայրաքաղաքն է՝ հակադրությունների քաղաք: Սամուին՝ լավագույն լողափերի կղզին է, հարմար է պասիվ հանգստի համար: Փխի-փխի կղզին գտնվում է Քրաբի նահանգում՝ բնությունը այստեղ զարմանահրաշ է: Եթե մտածում եք, թե որ երկիրն ընտրել ձմեռային ընտանեկան հանգստի համար, Թայլանդը ամենահարմար և հետաքրքիր վայրերից է: Թայլանդում դուք կգտնեք ամեն ինչ՝ ուղևորություն դեպի ազգային պարկ և հնագույն հուշարձաններ, բուդդայական տաճարներ, հյուրընկալ մարդկանց և էկզոտիկ բնություն: Թայլանդի կղզիներում ապրանքների և ծառայությունների գները բավականին ցածր են: 10-15 դոլարով կարող եք գտնել համեստ երկտեղանոց սենյակ: Իսկ մանգոն, պապայան, ռամբուտանը և դուրիանը ամենուր է: Անպայման այցելեք Զմրուխտյա Բուդդայի վանքը, որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը: Երեկոյան զբոսնեք Bangla Road փողոցով և այցելեք Simon Cabaret-ի շոու: Կարող եք վարձակալել մոտոցիկլետ և շրջել կղզու շուրջը՝ ճանապարհին հաշվելով Բուդդայի արձանները: Վայելեք իսկական թայ մերսում: Կղզու հարավում կարող եք ըմբոշխնել մայրամուտը՝ Promthep Cape-ի ամենագեղեցիկ դիտման հարթակում:
Ինդոնեզիա Ինդոնեզիան հայտնի է իր բնությամբ, հատկապես հրաբուխներով և արգելոցներով, ինչպես նաև` հնագույն տեսարժան վայրերով, հիմնականում պալատներով և տաճարներով: Ինդոնեզիայի ամենահայտնի հանգստավայրը Բալին է: Այստեղ դուք կարող եք հանգստանալ լողափում, ճամփորդել, զբաղվել սերֆինգով կամ դայվինգով, մասնակցել էքսկուրսիաների, խմել բարում և փորձել համեղ ինդոնեզական ուտեստներ: Ուշադրության է արժանի նաև Բորնեոն, որը հայտնի է իր արգելոցներով, իսկ Լոմբոկը հարմար է պասիվ հանգստի համար: Մասնակցեք էքսկուրսիայի դեպի Ուբուդ: Այցելեք կապիկների անտառ, Կախովի այգիներ և գտեք Բալիի հայտնի իմաստուն ծերունուն, որը հայտնի է «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմից: Բալիում կարող եք գնել բրենդավորված իրեր երեք անգամ ցածր գնով, օրինակ Beachwalk առևտրի կենտրոնից: Չմոռանաք փորձել Բալիի համեղ ծովամթերքներն ու պտուղները: