top of page

Միլիարդատերը պատմել է՝ ինչն է իրեն ստիպել գնել մեքենայի՝ աշխարհում ամենաթանկ պետհամարանիշը



Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան ուշագրավ հաղորդում է պատրաստել Դուբայում բնակվող մեծահարուստների մասին, որոնց ցոփ ու շվայտ կյանքի մանրամասները զարմացրել են հեռուստադիտողներին:


Օրինակ՝ միլիարդատեր Աբու Սաբահը պատմել է՝ ինչու է ձեռք բերել մեքենայի՝ աշխարհում ամենաթանկ պետհամարանիշը, հայտնում է Luxury Launches-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ մեծահարուստը 9 մլն դոլար է վճարել պետհամարանիշի համար: Ի դեպ այն գնվել է 800 000 դոլար արժողությամբ Rolls Royce-ի համար:Համարանիշն ունի ընդամենը մեկ նիշ՝ 5:


Սեփականատիրոջ խոսքով՝ այդ համարանիշը գնել է այն բանից հետո, երբ իրեն մերժել են հյուրանոց մտնել մեքենայի շքեղ համարանիշի բացակայության պատճառով:

bottom of page