«Դաժան էր»․ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը քննադատության են արժանացել
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, սուրբծննդյան համերգ է կազմակերպել Վեսթմինսթերյան աբբայությունում։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի անցել, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ակտիվիստները քննադատել են Քեյթ Միդլթոնին եղջերուների շահագործման համար։
Կենդանիների պաշտպաններն ավելի վաղ բողոքել էին, որ եղջերուներին օգտագործում են որպես դեկորացիա, Սուրբ Ծնունդի կենդանի խորհրդանիշ։ Կենդանիները ստիպված են ման տալ հանդիսատեսին կամ տոնավաճառների եւ այլ տոնական միջոցառումների ընթացքում ժամերով զվարճացնել մարդկանց։
Animal Aid կազմակերպությունը պաշտոնական հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել եղջերուների շահագործման հարցի վերաբերյալ:
«Մենք տխուր ենք տեսնել եղջերուներին միջոցառման ժամանակ, որին այցելել են Քեմբրիջի դուքսերը»: