top of page

Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրական պիկապի նոր տարբերակի ստեղծման մասին (տեսանյութ)


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրական պիկապի նոր տարբերակի ստեղծման մասին. տեղեկացնում է Electrek հրատարակությունը։


Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ընկերության ինժեներները թարմացրել են էլեկտրական պիկապը՝ դրան ավելացնելով նոր հնարավորություններ։ Cybertruck-ը կստանա չորս շարժիչ՝ սկզբնական տարբերակի վրա եղած երեքի փոխարեն: Նաև մեքենան կունենա երկու նոր ռեժիմ՝ «տանկային» և «խեցգետնի»։


Առաջին ռեժիմում պիկապը կկարողանա պտտվել իր առանցքի շուրջ, ինչը պետք է բարելավի էլեկտրամեքենայի մանևրելիությունը, երկրորդում՝ Cybertruck-ը կկարողանա շարժվել անկյունագծով։



1/1884
bottom of page