top of page

COVID-19-ից մահացել է Il Divo քառյակի իսպանացի բարիտոնը. նա ստացել էր 2 դեղաչափ պատվաստանյութ


Կորոնավիրուսից մահացել է Il Divo միջազգային քառյակի մենակատար Կառլոս Մարինը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանացի բարիտոնը մահացել է Մանչեստերի հիվանդանոցում:


Նշվում է, որ 53-ամյա երգչի մոտ «COVID-19» է ախտորոշվել դեկտեմբերի 7-ին: Նա տեղափոխվել է հիվանդանոց անցյալ շաբաթ, ինչպես հայտնել է նրա ներկայացուցիչը: Բուժհաստատությունում նրան արհեստական կոմայի մեջ են գցել և միացրել շնչառական սարքերի:


Երգչի ներկայացուցիչն իսպանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Կառլոսը պատվաստված է եղել, նա կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ էր ստացել Մեքսիկայում:

1/1885
bottom of page