Բելգիայի կենդանաբանական այգու կենդանիների մոտ COVID է հայտնաբերվել
Բելգիայի ազգային անասնաբուժական լաբորատորիան կորոնավիրուս է հայտնաբերել Անտվերպենի կենդանաբանական այգու երկու գետաձիերի մոտ։ Ըստ մասնագետների՝ սա այս կենդանիների կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է. գրում է Het Nieuwsblad թերթը։
Դեռ պարզ չէ, թե ինչպես են գետաձիերը վարակվել. տարածքը, որտեղ նրանք ապրում են, փակ է այցելուների համար, իսկ կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել։