Search
Covid-19-ի դեպքերն ավելանում են. ԱՀԿ-ն կրկին հորդորում է դիմակ դնել և պատվաստվել
- SMM Hub
- Jan 5, 2024
- 1 min read
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել բոլորին դիմակներ կրել և պատվաստվել COVID-19-ի դեմ՝ մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում դեպքերի ավելացման պատճառով:

«COVID-19 – ով, գրիպով և այլ հարուցիչներով պայմանավորված շնչառական հիվանդությունների թիվը մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում աճում է, և ակնկալվում է, որ այն կշարունակվի վերջին տոներից հետո», – գրել է Թեդրոսը h սոցիալական ցանցի իր էջում:
Այս առումով նա բոլորին կոչ է անում COVID-19-ի թեստեր անել և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության: