top of page

Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ChessMood մրցաշարում

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ծաղկաձորում կայացած ChessMood շախմատային միջազգային երկրորդ մրցաշարի հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը կիսեց միավորը Շանթ Սարգսյանի հետ: Առաջատարների շարքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը:


9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Մանուէլ Պետրոսյանը միայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր էր հավաքել նաև Իրանից Ամիրռեզա Բալան:

Շանթ Սարգսյանը 4-րդն է, Տիգրան Պետրոսյանը` 5-րդը:ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում էր 84 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:

1/2055
bottom of page