top of page

Բորտուղեկցորդուհիներին հնարավոր է պլաստիկ ձեռնաշղթաներ և նեյլոնե գոտիներ տրամադրվենՏրանսպորտի նա




Տրանսպորտի նախարարությունն առաջարկում է բորտուղեկցորդներին տրամադրել իրավախախտ քաղաքացիներին զսպող հատուկ միջոցներ, մասնավորապես՝ պլաստիկ ձեռնաշղթաներ և նեյլոնե գոտիներ։ Այս մասին հայտնում են ՌԴ տրանսպորտի նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:


Համապատասխան օրենքի նախագիծը մշակվել է նախարարության կողմից և հրապարակվել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պորտալում։ «Որպես այդպիսի միջոց առաջարկվում է ինքնաթիռը հագեցնել պլաստմասե ձեռնաշղթաներով, ինչպես նաև նեյլոնե գոտիներով: Այս միջոցը կկանխի իրավախախտ քաղաքացու հետագա անօրինական գործողությունները»,- նշվում է ՌԴ կառավարության որոշման նախագծում։


Նշվում է, որ բորտուղեկցորդուհիները պետք է մշտական ​​հսկողության տակ պահեն այն անձանց, որոնց նկատմամբ կիրառում են զսպող սարքեր: Թռիչքի հետո անձնակազմի անդամները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները պետք է իրավախախտ քաղաքացուն հանձնեն իրավապահ մարմիններին։ Տրանսպորտի նախարարությունից հավելում են, որ մինչև որոշման նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով այն կանցնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:

bottom of page