Հայտնի ռեփերը լքում է «Black Star»-ը
Ռուսաստանի հայտնի ռեփեր Մոտը կլքի «Black Star» լեյբլը 9 տարվա համագործակցությունից հետո։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին ու ընկերության հիմնադիր Պաշայի խոսքերին, հայտնում է Peopletalk-ը։
«Մոտը պատրաստվում է լքել «Black Star»-ը։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է ու նա մտադիր չէ այն երկարաձգել, ինչպես արեց 2 տարի առաջ»,-հայտնել է աղբյուրը։