Search
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջան նահանգում
- 24timeam
- May 19, 2024
- 1 min read

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջան նահանգում, հայտնում է Mehr-ը։
Mehr-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում, իսկ նախագահական կորտեժն այժմ շարժվում է դեպի Թավրիզ։