top of page

Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 25, 2024
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:



«Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով «COP29 և Ադրբեջանի համար կանաչ տեսլական» խորագրով միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին։



Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցության գծերի պոտենցիալ երթուղի։



«Սա, պոտենցիալ, կարող է նույնիսկ գազատար լինել», - մանրամասնել է երկրի ղեկավարը։



Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություն ունի Իրանի հետ Նախիջևանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Բացի այդ, Բաքուն ֆինանսավորում է ևս մեկ խողովակաշարի կառուցումը, որը Թուրքիայից ադրբեջանական գազը կմատակարարի Նախիջևան։



«Բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջիդ դիպչելուն, եթե այն անցնի Հայաստանի տարածքով, դա բոլորի համար ձեռնտու կլինի և թույլ կտա մեծ գումարներ կխնայել»,- հավելել է նա։

1/2049
bottom of page