top of page

Ոստիկանները բերման են ենթարկել հեղափոխության նախկին պահապանին

Խաղաղ անհնազանդության ցույցի մասնակիցների թվում էր նաեւ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանը: «Նիկոլ Փաշինյանը պետք է իր ֆեյքերի ՊՈԱԿ-ին հանգիստ թողնի: Այդ ՊՈԱԿ-ը պետք է ավելի շատ աշխատի ադրբեջանական տիրույթում հայկական պրոպագանդա իրականացնելու համար, այլ ոչ թե այդ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին տասնյակ ֆեյքերով լցնի ֆեյսբուքյան տարբեր եթերների տակ, որտեղ մեկնաբանություններ գրեն, Նիկոլ Փաշինյանի նկարը դնեն իրենց դեմքի փոխարեն»,-ասաց նա:

«Ինձ մոտ հարց էլ է առաջանում, որ էդ մարդիկ գնում են երեկոյան իրենց տուն, պառկում են իրենց տեղաշորում, կներեք ոչ կոռեկտ լինելու համար, իրենք ո՞ւմ դեմքով են պառկում տեղաշոր»,-ասաց հեղափոխության նախկին պահապանը, գրում է Aravot.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

bottom of page