Ապրեն ֆուտբոլ խաղացող աղջիկները, ի՞նչ նվիրենք ձեզ, ինչի՞ կարիք ունեք․ Փաշինյանը Շենավանում է

Նիկոլ Փաշինյանն այցով Արագածոտնի մարզում է՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: նա եղել է նաև Ապարան համայնքի Շենավան բնակավայրում։
«Ապարան համայնքի Շենավան բնակավայրում կառուցվում է նոր մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 283 մլն դրամ է, որից 198 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն աշնանը»,- այս մասին իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա դիմելով դաշտում ֆուտբոլ խաղացողներին, ասաց. «Այ, շատ ապրեն այն աղջիկները, որոնք ֆուտբոլ են խաղում»: Մարզական ակումբի աղջիկներից մեկը իրենց ակումբի մարզաշապիկը նվիրեց Փաշինյանին: