«Փաշինյան» անձի դիսոցիատիվ խանգարում՝ լուսաձայնային նռնակների կիրառման հողի վրա

«Ազատություն» ՌԴ-ի տելեգրամյան ալիքում««Վտանգավոր» ու «անվտանգ» ձայնային նռնակը. ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018-ին և 2024-ին» վերտառությամբ նյութում հրապարակվել են Փաշինյանի՝ իրար բացառող հայտարարությունները.
-Ձայնային նռնակներն իրականում շատ վտանգավոր են-2018թ.
-Ոստիկանությունը նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է-2024թ.
-2008 թվականի մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը, մեծ հավանականությամբ զոհվել է էդ ձայնային նռնակից-2018 թ.
-Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ-2024թ.
-Տարօրինակ է, որ ոստիկանությունը շարունակում է նման միջոցներ գործադրել, ընդորում ԱԺ-ի պատգամավորին թույլ չտալու, որ նա գնա իր շախատանքին-2018թ.
-Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը-2024թ.
-Ես կոչ եմ անում ոստիկանությանը, որ այդ ձայնային նռնակները չօգտագործեն-2018թ.
-Նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ-2024թ։