Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են Երկրագնդի ամենահին բնակիչները

Սաուդյան Արաբիայում գիտնականների միջկարգապահական թիմը հայտնաբերել է ստրոմատոլիտներ՝ օրգանիզմներ, որոնք համարվում են Երկրի վրա կյանքի ամենավաղ երկրաբանական ապացույցները: Phys.org-ը հայտնել է, որ այս միկրոօրգանիզմները հայտնվել են գրեթե 3,5 միլիարդ տարի առաջ։
Ստրոմատոլիտները մանրէաբանական կարբոնատներ են, որոնք գերիշխում էին մոլորակի վրա հեռավոր անցյալում՝ մնալով բիոտիկ կարբոնատների միակ արտադրողը Արքեյանից մինչև ուշ Պրոտերոզոյան, գրում է Planet Today-ը։ Այսօր կենդանի ստրոմատոլիտները չափազանց հազվադեպ են և հանդիպում են միայն հատուկ էկոլոգիական խորշերում՝ ծառայելով որպես հնագույն մանրէաբանական կյանքի մասին հիշեցում:
Այս հայտնագործությունն առաջին անգամն է, որ կենդանի մակերեսային ստրոմատոլիտներ են հայտնաբերվել Մերձավոր Արևելքում՝ Ալ-Վաջ կարբոնատային հարթակի ՝ Կարմիր ծովի հյուսիս-արևելյան մայրցամաքային ծանծաղուտ Շեյբարա կղզում:
Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են դրանց տարածվածությունը տարածաշրջանում, շրջակա միջավայրի պայմանները, ներքին կառուցվածքը և մանրէների բազմազանությունը։
Շեյբարի ստրոմատոլիտները առաջանում են ծովափնյա լողափի երկայնքով միջմակընթացային և ծանծաղ ենթամակընթացային գոտիներում: Նրանք ունեն խորությունից կախված երեք տարբեր աճի օրինաչափություններ:
Ստրոմատոլիտների ներքին շերտերը ձևավորվել են մանրէաբանական կուտակման և նստվածքի հատիկների դիֆերենցիալ քարացման արդյունքում: Մանրէաբանական հետազոտությունը մանրէաբանական կյանքի ձևերի լայն տեսականի ի հայտ բերեց:
Գիտնականները միաժամանակ առաջին անգամ հայտնաբերել են ցանցաձև թելեր լուսային գոտում՝ կապված այս ստրոմատոլիտների հետ: Այս հայտնագործությունը բացառիկ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու հնագույն էկոհամակարգերն ու մանրէաբանական կյանքի էվոլյուցիան Երկրի վրա: