Բեյոնսեն «Օսկարի» համար կպայքարի իր ամուսնու դեմ
Հայտնի են երաժիշտների անունները, ովքեր կպայքարեն «Օսկարի» համար. պայքարն առավել ինտրիգային կլինի «Լավագույն երգ» անվանակարգում։ Այդ մասին հայտնում է Karmapolitan-ը։
Հավակնորդների ցանկանում են Բեյոնսեն «Be Alive» երգով՝ գրված «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, Արիանա Գրանդեն «Just Look Up» երգով՝ «Մի նայեք վերեւ» ֆիլմի համար եւ Jay-Z-ն «Guns Go Bang» երգով՝ «Նրանք ընկնում են» վեստերնի համար։ 15 լավագույն երգերի ցանկանում հայտնվել են նաեւ Բիլի Այլիշի «No Time To Die» եւ Լին-Մանուել Միրանդայի «Dos Oruguitas» երգերը։
Լավագուն օրիգինալ սաունդթրեքի համար կպայքարեն Հանս Ցիմերն ու Ջոնի Գրինվուդը՝ համապատասխանաբար «Դյունա» եւ «Մահանալու ժամանակը չէ», ինչպես նաեւ «Սփենսեր» եւ «Շան իշխանությունը» ֆիլմերի համար։