top of page

Բացահայտվել է հանովի ծալվող էկրանով նոութբուք



Հարավկորեական Samsung ընկերությունը պատենտավորել է հանովի ծալվող էկրանով նոութբուք, տեղեկացնում է Sammobile-ը։


Նշվում է, որ պատենտը պատկերներով բացահայտել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակեպությունը (WIPO)։ Փաստաթղթերի համաձայն՝ սարքը ներկայացված է որպես նոութբուք-տրանսֆորմեր հանովի դիսփլեյով։ Ընդ որում՝ էկրանը նաեւ կարող է ծալվել եւ դառնալ երկու անգամ ավելի փոքր։


Պատկերներում նոութբուքը կազմված է երկու հիմնական տարրից՝ էկրանից եւ ստեղնաշարից, որոնցից յուրաքանչյուրը կարելի է հավասար ծալել։ Ծալովի դիսփլեյը բաց վիճակում կողմերի սովորական հարաբերակցություն ունի եւ միանում է ստեղնաշարին զույգ կցիչներով։


Պատենտում սարքի այլ բնութագրեր չեն նշված։ Առայժմ նաեւ անհայտ է, թե արդյոք Samsung-ը նախատեսում է թողարկել գաջեթը այդ տեսքով, թե ինչ-որ բան կփոխի դրա դիզայնի մեջ մինչեւ թողարկման մասին հայտարարելը։

bottom of page