Search
Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը մահացել է
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 14-ին, ժամը 00:40-ին Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել Ավտոթար։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ․ վերջինս, հոսպիտալացման ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է: