Search
Ավտովթար՝ Երևանում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր` հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց գնալուց։