top of page

Խոշոր ավտովթար՝ Երևանում

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սանի» դիմաց, բախվել են 32-ամյա Սուրեն Կարապետյանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 21-ամյա Սերգեյ Մարգարյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:


Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

1/2055
bottom of page