top of page

Ավտովթար ոստիկանության զորքերի դիմաց

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։


Ժամը 02:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի N զորամասի քարե պարսպին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:


Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:

1/2056
bottom of page