top of page

Ավստրալիան չեղարկել է Ջոկովիչի վիզան եւ խնդրել լքել երկիրը


Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին Մելբուռնի օդանավակայանում 6 ժամ հարցաքննելուց եւ կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու հարգելի հիմնավորում չստանալուց հետո չեղարկել է նրա մուտքի վիզան եւ խնդրել լքել երկիրը, հաղորդում է News.Sky.com-ը։


Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու համար Մելբուռն ժամանած Ջոկովիչի փաստաբանները բողոքարկել են այս որոշումը եւ սպասում են դատական լուծման։ Թենիսիստը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր բժշկական բացառությամբ չպատվաստված մասնակցելու թույլտվություն։


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ջոկովիչի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ իրավական բոլոր մեթոդներով կպայքարեն սերբ թենիսիստի իրավունքների համար։


Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը թվիթերյան գրառումով նշել է, որ ոչ ոք վեր չէ կանոններից, որոնց շնորհիվ Ավստրալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացության աստիճանն ամենացածրերից մեկն է աշխարհում։


Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոն է։ Մրցաշարը կանցկացվի հունվարի 17-30-ը։

bottom of page