top of page

Ավարտվել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները. դրանք տևել են 3 ժամ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները․ դրանք տևել են երեք ժամ։

Պուտինը հանդիպման բացմանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։

«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը,- ասել էր ՌԴ ղեկավարը: Պուտինը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հանուն ընդհանուր շահերի, պետք է ձգտեն ամրապնդել կապերը երկրների միջև։ Նրանք հանդես են եկել հանդիպումն ամփոփող հայտարարությամբ, որը կհրապարակվի քիչ անց։

1/2055
bottom of page