top of page

Հազարավոր սատկած ձկներ են հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆրանսիայի ափերի մոտ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


ԵՄ եւ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են ձկնորսության կանոնների հնարավոր խախտումը, երբ Sea Shepherd բնապահպանական խումբը հրապարակել է լիտվական ձկնորսանավի կողմից Ատլանտյան օվկիանոս նետված հսկայական թվով սատկած ձկների տեսանյութեր ու լուսանկարներ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ABC News-ին:


Sea Shepherd խմբի լուսանկարներին պատկերված է Բիսկայան ծոցի մակերեւույթը՝ ամբողջովին ծածկված սատկած ձկներով Ֆրանսիայի հարավ-արեւմտյան ափին: Բնապահպանական խմբի գնահատմամբ՝ լուսանկարներում գրանցված է շուրջ 100 հազար սատկած ձուկ:


Ֆրանսիայի ծովային նավատորմի նախարար Անիկ Ժիրարդենն ուրբաթ գրել է թվիթերում, որ հանձնարարել է Ձկնորսության հսկողության ազգային կենտրոնին հետաքննել տեղի ունեցածը:


Ձկնորսանավերի ասոցիացիան (PFA), որը ներկայացնում է Լիտվայում գրանցված «Մարգիրիս» ձկնորսանավը, հայտարարել է, որ ձուկն «ակամայից բաց է թողնվել ծովում» հինգշաբթի ձկնորսանավի ցանցի պատռվածքի պատճառով:

1/2056
bottom of page