Ինչ են հուշում աստղերը
Խոյ
Այս օրը թույլ կտա Խոյերին նպատակաուղղված ընդլայնել աշխարհայացքը: Բազմաթիվ տպավորություններ են սպասվում այն Խոյերին, ովքեր գտնվում են ուղևորության, ճանապարհորդության, աշխատանքային գործուղման մեջ: Հնարավորություն կա նաև գտնելու ընկերոջ, ուսուցչի, հովանավորի, պետական հիմնարկում, գիտական կամ քաղաքական աշխարհում օգտակար ծանոթություն հաստատելու: Բացառված չէ, որ այսօր հավատարիմ համախոհ ձեռք բերեք:
Ցուլ
Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս մանրակրկիտ հետևել այն տարածքի կանոններին, որտեղ գտնվում են: Այսօր ձեր առջև կարող են կանգնել ռազմավարական կարևորության հարցեր, այդ իսկ պատճառով` ցանկացած խնդիր կամ իրավիճակ անհրաժեշտ է դիտարկել տարբեր կողմերից: Ակտուալ են կրթության, նորարարությունների, արտասահմանյան համագործակցության, իրավական գրագիտության հետ կապված թեմաները:
Երկվորյակ
Երկվորյակները ստիպված կլինեն կարգապահություն դրսևորել և խաղալ շրջակա միջավայրի կանոններով: Չարժե արհամարհել մասնագիտական պայմանագրի պայմանները, գործընկերների, ղեկավարության, հաճախորդների պահանջները: Շատ Երկվորյակների համար օրենք կդառնա պետի կամ ավագ գործընկերոջ խոսքը: Դժվարին իրավիճակում կարիք կզգաք որակավորված իրավաբանի աջակցության: Կարելի է դիմել ծանոթների, ընկերների օգնությանը:
Խեցգետին
Խեցգետինների համար այսօր մեծ նշանակություն կունենան ծառայողական պարտականությունները, դրսից թելադրված կանոններն ու ստանդարտները: Անսովոր առաջադրանքից գլուխ հանելուն, խոչընդոտներ հաղթահարելուն կօգնեն այնպիսի որակները, ինչպիսիք են կատարողականությունը, ճշգրտությունը, օրինապահությունը: Ցանկալի է չուշանալ, ժամանակացույցից հետ չմնալ, պահպանել ենթակարգությունը, հետևել մասնագիտական էթիկայի կանոններին:
Առյուծ
Առյուծներին կարևոր է պահպանել հավատարմությունը սկզբունքներին, ընկերության կամ մասնագիտության օրենքներին: Օրը հարմար է պատասխանատու ելույթների, բարձր մակարդակով հանդիպումների համար, կարևոր է դասախոսների, միջին և բարձր օղակի ղեկավարների, ոչ պաշտոնական առաջնորդների համար: Ծնողներին կարևոր է երեխաների համար հեղինակություն և ընկեր լինել: Կարևոր օր է այն Առյուծների համար, ովքեր միայնակ են առաջ տանում իրենց գաղափարները:
Կույս
Կույսերը ստիպված կլինեն բախվել պատասխանատվության հետ: Շատերը ստիպված կլինեն իրենց ձեռքը վերցնել ընտանիքի ճակատագիրը, բնակարանի հուսալիությունը, կյանքում ինչ-ինչ ծրագրային թարմացումներ մտցնելու անվտանգությունը: Առաջին պլանում կարող են հայտնվել շինարարության կամ տան գնման, անշարժ գույքի ռազմավարական կառավարման հարցերը: Տանը կամ գրասենյակում կարելի է զբաղվել էլեկտրոնային համակարգերի տեղադրմամբ:
Կշեռք
Կշեռքների ուշադրությունն այսօր ուղղված է գործողությունների պարտադիր ծրագրի վրա: Կարող է ատյաններ այցելելու, պաշտոնական հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտություն առաջանալ: Ավելի սերտ կդառնա գործընկերների հետ շփումը: Անձնական բնույթի ծրագրերն ու շփումները կպահանջեն հանգստություն, հետևողականություն, սկզբունքայնություն, ավելորդ էմոցիաները զսպելու ունակություն: Կարևոր է հավատարմությունը իդեալներին:
Կարիճ
Կարիճների համար այսօր կարևոր է կողմոնորշումը որակի, այլ ոչ քանակի վրա: Ամեն ինչում օգտակար է խելամիտ չափավորությունը: Եթե հակված եք վատնողության, շատ ուտելու, խոստման դրժման, օրենքների ազատ մեկնաբանման, արժե գիտակցաբար վերահսկել ձեր պահվածքն ու ախորժակները: Ցանկալի է խելամիտ կառավարել ռեսուրսները, նպատակաուղղված ծախսել միջոցները, չգերազանցել բյուջեն: Կարող է ակտուալ դառնալ կուտակումների թեման:
Աղեղնավոր
Աղեղնավորներին կարևոր է գիտակցել իրենց իրական տեղը մասնագիտական կամ այլ համակարգում: Հատուկ պարտականություններ կարող է դնել պատասխանատու պաշտոնը, ընտանիքում կամ կոլեկտիվում ավագությունը, կառավարական կամ բյուրոկրատական համակարգին պատկանելությունը: Կարող է ձեր իրազեկության, նոր պահանջներին համապատասխանության, որակավորման բարձրացման վերաբերյալ հարց առաջ քաշվել:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ չեն տալիս ձգտել առաջին պլան: Մասնավորապես, այսօր անցանկալի է բացահայտորեն պարծենալ ձեր կարողություններով, ծագմամբ, յուրահատուկ ունակություններով: Գովազդից ավելի կարևոր է ձեր պահանջվածությունը գնահատողների նեղ շրջանակում, օտարների աչքերից հեռու մասնագիտական ոլորտում: Ներքին համոզվածությունն ավելի էական գործոն կլինի, քան իրավունքների և արտոնությունների տիրապետումը:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում մտածել ոչ միայն ներկա պահի, այլև առաջիկա հեռանկարների մասին: Այն ամենն, ինչ այսօր անում եք, աշխատում է ապագայի համար: Հարմար օր է հուսալի ընկերների նեղ շրջանակի,, վստահելի անձանց հետ հանդիպման համար: Արժե միջոցներ ձեռնարկել կարևոր տեղեկատվության արտահոսքի դեմ: Առանձին անհստակությունները չեն կարող սասանել ընտրած ուղիների, արժեքների, գաղափարների նկատմամբ ձեր հավատարմությունը:
Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ գլխավոր նպատակների կամ հիմնական ծրագրի սկզբունքային կարևորության դետալների վրա: Հարմար պահ է դրանք թարմացնելու, օպտիմալացնելու համար: Կարևոր է մտածել ռազմավարական, չշեղվել պատահական արգելքների, ուրիշների կարծիքների վրա: Շատ Ձկներ ստիպված կլինեն հաշվի նստել իրենց առջև դրվող մասնագիտական պահանջների, ղեկավարության, դասախոսի, որակավորման հանձնաժողովի կարծիքի հետ: