top of page

Երևանում արտակարգ դեպք տեղի է ունեցել

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


«Ժամը 18:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի «Վարդանանք» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Suzuki մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի՝ վերածվելով մոխրակույտի:


Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:


Դեպքի վայրում վարորդը հրշեջներին ասում էր, որ ավտոմեքենան վարելու ժամանակ կրակ է նկատել, հասցրել է կնոջն ու 2 երեխաներին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն կրակն այնքան արագ է տարածվել, որ չեն հասցրել դրա տարածումը կանխել: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը»:


Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

1/2056
bottom of page