ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում է
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այդ մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը։
Սպիտակ տանը նախատեսվում է հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Արմեն Գրիգորյանի միջև: