Search
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: