Նկարագրվել է Apple-ի նոր ականջակալների գլխավոր առանձնահատկությունը
Apple-ը նախատեսում է AirPods Max-ի նոր տարբերակում հանել Digital Crown կառավարման անիվը՝ այն փոխարինելով սենսորային մակերեսով, տեղեկացնում է Phone Arena պորտալը։
Ռեսուրսի հեղինակները ուշադրություն են դարձրել Apple-ի պատենտներից մեկին, որում նկարագրվում է «սենսորային կառավարմամբ բանական հյուսվածքների» տեխնոլոգիան, որը թույլ կտա կառավարել ականջակալները։ Երկու լրացուցիչ պատենտ նույնպես նկարագրում է սենսորային կառավարումը ականջակալների արտաքին կողմում կատարվող ժեստերի հիման վրա։
Նշվում է, որ ականջակալները կառավարման քիչ հնարավորություններ ունեն, արդյունքում՝ այնպիսի գործողություններ, ինչպիսին են ձայնն ավելի բարձրացնելը, տրեկները փոխելը եւ ձայնը լրիվ իջեցնելը, սովորաբար կատարվում են սարքի օգնությամբ, որին միացված են ականջակալները։
AirPods Max-ի օրիգինալ ականջակալները թողարկվել են 2020թ. դեկտեմբերին՝ 63 հազար ռուբլի արժեքով, սա AirPods բրենդի ամենաթանկ սարքն է։ Ականջակալների ակտուալ տարբերակում դրանք կառավարվում են Digital Crown անվի օգնությամբ, ինչպես Apple Watch-ում, որով կարելի է կարգավորել ձայնի բարձրությունը, փոխել տրեկները, պատասխանել զանգերին եւ ակտիվացնել Siri ձայնային օգնականին։