Apple-ի մեքենաների թվային բանալիները կարող են աշխատել Hyundai եւ Genesis մոդելների հետ
Համացանցում հայտնված տվյալների համաձայն՝ Apple-ի նոր մեքենաների թվային բանալիները կտեղադրվեն կորեական արտադրության Hyundai եւ Genesis մեքենաներում այս ամառ։
Նախկինում նմանատիպ համակարգ արդեն փորձարկվել է բավարական BMW մակնիշի մոդելների վրա։ Արտադրված մեքենաները նման բանալիներով հագեցնելը հնարավորություն կտա ստեղծել այդ մեքենաների ամբողջական սերիական հավաքում, վերսկսելով վաճառքը դիլերների մոտ, հաղորդում է Car.ru-ն։
Անձնական մեքենայի կողպեքի հեռակառավարումն արդեն հասանելի է սմարթֆոնների միջոցով։ Մասնագիտացված բանալիով հագեցած մեքենաները կլինեն բարձր որակի, կտարբերվեն անվտանգության եւ հուսալիության բարձր մակարդակով։
Միայն սեփականատերը կարող է ապակողպել մեքենան՝ օգտագործելով նման համակարգ, այնպես որ դա կարող է զգալիորեն նվազեցնել մեքենայի գողության վտանգը, ինչպես նաեւ այլ բացասական գործողությունները: