top of page

Apple Watch ունեցողները չեն կարողանում գաջեթը լիցքավորել թարմացումից հետո



Apple Watch-ի օգտատերերը տեղեկացնում են լիցքավորման հետ կապված խնդիրների մասին watchOS 8.3-ով թարմացումից հետո, ինչի արդյունքում նրանց ժամացույցները ճիշտ չեն լիցքավորվում, տեղեկացնում է Apple Insider պորտալը։ Բողոքները հիմնականում ստացվում են Apple Watch Series 7 ունեցողներից։


Apple-ի այդ գաջեթն ունեցողները դժգոհում են, որ ժամացույցները պատշաճ կերպով չեն լիցքավորվում կողմնակի լիցքավորման սարքի միացվելիս։ Հիմնականում նկարագրվում է այն խնդիրը, որի դեպքում Apple Watch-երը լիցքավորվում են միայն 2 տոկոսով, ինչից հետո կուտակչի ամբողջական լիցքավորման պրոցեսն ընդհատվում է։ Որոշ օգտատերեր նշում են, որ լիցքավորման սարքին միացնելիս ժամացույցների մարտկոցը լրիվ է լիցքաթափվում։ Նշվում է, որ խնդրի ժամանակավոր լուծում կարող է լինել ժամացույցների վերալիցքավորումը։


Բողոքները հիմնականում ստացվում են կողմնակի լիցքավորման սարքեր ունեցողներից, որոնց մեջ են Amazon-ի, Belkin-ի եւ այլ աքսեսուարներ։



1/1885
bottom of page