Անհաջողակ կողոպտիչը գողության փորձի ժամանակ մնացել է ծխնելույզում
Մերիլենդում տան կողոպուտի փորձի ժամանակ անհաջողակ կողոպտիչը մնացել է ծխնելույզի մեջ։ Փրկարարները օգնության են հասել, գրում է NYP-ն։
Մոնտգոմերի շրջանի ոստիկանությունը արձագանքել է Սիլվեր Սփրինգում գողության փորձի մասին հաղորդմանը՝ պարզելով, որ մի տղամարդ, փորձելով ներս մտնել, մնացել է ծխնելույզի մեջ:
Անհասկանալի է, թե ինչպես է տղամարդը հայտնվել ծխնելույզում, ասել են պաշտոնյաները:
Դեպքի վայր են ժամանել երկու տասնյակ հրշեջներ, որոնցից պահանջվել է ավելի քան 90 րոպե, որպեսզի գողին դուրս բերեն ծխնելույզից, որը աղյուս առ աղյուս քանդել են։