Որքա՞ն գումար է ծախսում Եղիսաբեթ Երկրորդը պալատականների նվերների համար
PeopleTalk-ի փոխանցմամբ՝ Նորին Մեծությունը հոգ է տանում յուրաքանչյուր ծառայողի մասին։ Խոսքը 1500 մարդու մասին է։ Պարզվում է՝ Եղիսաբեթ Երկրորդը յուրաքանչյուր մարդու համար 8 դոլար է հատկացնում։ Այս արժեքը ներառում է շքեղ սուրբծննդյան փուդինգ Harrods-ից կամ Fortnum & Mason թագավորական նպարավաճառից: Բացի այդ, թագուհին պալատականներից յուրաքանչյուրի համար անձամբ ստորագրում է տոնական բացիկ։
Հիշեցնենք, որ այս տարի թագուհին տոնն անցկացնելու է արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ: Հնարավոր է, որ նրանց միանա թագուհու կրտսեր որդին՝ արքայազն Էնդրյուն, նախկին կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի և դուստրերի հետ: