top of page

Ամեն ինչ որոշված է․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը (տեսանյութ)

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները, ցավոք, շարունակվում են, բայց վերջերս մենք արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում նկատվում է առևտրաշրջանառության ակտիվացում, և դա շատ կարևոր է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ինչը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կապերի ակտիվացմանը»,- ասաց Փաշինյանը։


1/2055
bottom of page