top of page

Աշխարհում ամենատարեց ձուկը, որն ապրում է ակվարիումում, 90 տարեկան է



Կալիֆորնիայի գիտությունների ազգային ակադեմիայում ակվարիումում 1938 թվականից ապրում է եղջերատամ՝ գետաձուկը։ Համարվում է, որ այս ձկնատեսակը գոյություն է ունեցել դեռևս 380 մլն տարի առաջ։ Այն համարվում է անհետացող ձկնատեսակ։


Կալիֆորնիայի գիտությունների ազգային ակադեմիա գետաձուկը տեղափոխվել է Ավստրալիայից։ Ձկան երկարությունը 1,2 մետր է և այդ ժամանակ այն արդեն 5 տարեկան է եղել։





Ձուկը մինչ օրս կենդանի է և հավանաբար այն արդեն 90 տարեկան է։ Կալիֆորնիական ակվարիումի բնակիչը Մաֆուսայիլ անունն է ստացել։


Նախորդ ամենատարեց ձկան տիտղոսը պատկանում էր նույն ցեղատեսակի մեկ այլ ձկան, որը Պապիկ (Granddad) անունն էր կրում։ Այն ապրել է Չիկագոյի ակվարիումում և սատկել է 85-95 տարեկանում։


Համարվում է, որ Մաֆուսայիլը գենետիկորեն երկարակյաց է։ Այն նաև իր սիրելի ուտելիքներն ունի։ Դրանք են՝ ծովախեցգետինը և թուզը։ Միևնույն ժամանակ Մաֆուսաիլը չի սիրում շփվել ոչ մարդկանց, ոչ էլ այլ ձկների հետ։




bottom of page