Ամենածեր ակվարիումային ձուկը ապրել է 90 տարի
Մաթուսաղան՝ եղջերատամը, որը սիրում է թարմ թուզ ուտել, համարվում է աշխարհի ամենահին ակվարիումային ձուկը, գրում է AP-ը։
Աստվածաշնչում Մաթուսաղան Նոյի պապն էր եւ, ինչպես ասում են, ապրել է մինչեւ 969 տարի։ Ձուկն այդքան էլ հին չէ, սակայն Կալիֆոռնիայի Գիտությունների ակադեմիայի կենսաբանները կարծում են, որ այն մոտ 90 տարեկան է եւ չունի հայտնի կենդանի նմանակներ:
Մաթուսաղան ավստրալական եղջերատամ է, ունի 1,2 մ երկարություն եւ կշռում է 18,1 կգ։ Այն 1938 թվականին Ավստրալիայից բերվել է Սան Ֆրանցիսկոյի թանգարան։
Մի քանի տարի առաջ Չիկագոյի Շեդ ակվարիումում բնակվել է ամենահին եղջերատամը։ Սակայն Պապիկ անվանումով այդ ձուկը սատկել է 2017 թվականին 95 տարեկանում։