top of page

Amazon-ը 4-րդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է գրեթե կրկնակի



Աշխարհում խոշորագույն Amazon.com Inc.ինտերնետ-ռիթեյլերը 2021 թվականի 4-րդ եռամսյակում զուտ շահույթը 98,6 տոկոսով ավելացրել է Rivian Automotive Inc. էլեկտրամոբիլների արտադրության մեջ ներդրումների հաշվին, իսկ հասույթը՝ 9 տոկոսով:

Ինչպես ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին աճել է մինչեւ 14,3 միլիարդ դոլար՝ մեկ տարվա առաջվա համապատասխան ժամանակաշրջանի 7,2 միլիարդ դոլարի համեմատությամբ:


Եկամուտը 1 բաժնետոմսի հաշվով 14,09 դոլարից ավելացել է մինչեւ 27,75 դոլար: Rivian-ում ներդրումներից եկամուտները, որը IPO-ն կատարել էանցած եռամսյակում, կազմել է 11,8 միլիարդ դոլար: Amazon-ի եռամսյակային հասույթն աճել է մինչեւ 137,4 միլիարդ դոլար՝ մեկ տարի առաջվա 125,56 միլիարդ դոլարի համեմատությամբ:

Ցուցանիշը դարձել է ռեկորդային:


Ընկերության հասույթը կտրուկ ավելացել է 22 տոկոսով՝ մինչեւ 469,8 միլիարդ դոլար՝ 2020 թվականի 386,1 միլիարդ դոլարի դիմաց:

1/1888
bottom of page