Որքա՞ն է կազմել Amazon-ի շահույթը 2021-ի արդյունքներով
Amazon ընկերության մաքուր շահույթը 2021 թվականի արդյունքներով տարեկան կտրվածքով աճել է 1,6 անգամ՝ մինչև 33,3 միլիարդ դոլար, վաճառքներն աճել են 22 տոկոսով՝ մինչև 469,8 միլիարդ դոլար։ Ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ֆոնին, ընկերության արժեթղթերի գինն աճել է ավելի քան 17%-ով՝ մինչև 3267,6 դոլար:
Amazon-ի չորրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կրկնապատկվել է մինչև 14,3 միլիարդ դոլար: Ընկերության վաճառքներն անցյալ տարվա վերջին երեք ամիսներին աճել են 9 տոկոսով՝ մինչև 137,4 միլիարդ դոլար. ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: