top of page

Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ադրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:


Երեքշաբթի ավելի վաղ 3,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Զագատալի շրջանի տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 7:38-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զահատալա սեյսմակայանից 19 կմ հյուսիս-արևելք և գտնվել է 29 կմ խորության վրա:

1/2057
bottom of page