top of page

Ինչպես ստեղծվեց ABBA խմբի «Happy New Year» երգը և դարձավ Ամանորի խորհրդանիշ


Շվեդական ABBA խմբի «Happy New Year» երգը թողարկվել է 1980 թվականին։ Երգի հումորային անունն ավելի զվարճալի է՝ «Հայրի՛կ, չհարբես Սուրբ ծնունդին» .«Daddy Don’t Get Drunk on Christmas Day»):


Երգը դարձել է Ամանորյա խորհրդանիշներց: Սուրբ ծննդյան և Ամանորյա օրերին այն կարելի է լսել ամեն քայլափոխի:


«Felicidad»-ն երգի իսպանական տարբերակն է, որը ձայնագրվել է 1980 թվականի հոկտեմբերին և աննշան է տարբերվում երգի անգլալեզու տարբերակից։


Իսկ ի՞նչ է մեզ հայտնի 1972 թվականին հիմնված աշխահահռչակ խմբի մասին:

Խմբն ունի 4 անդմա՝ Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան և Բենի Անդերսոնը։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։


Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։


ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, ինչնել հանգեցրել է զույգերի բաժանմանը։ Այդ ամենն էլ դե իհարկե արտացոլվեց խմբի ստեղծագործությունների վրա:


Այս տարի ABBA խումբը թողարկեց ևս մեկ նոր Ամանորյա երգ: Փոփ-խումբը նոր սինգլը Little Things անուն ունի, որը տեղ է գտել Voyage անվանումն ստացած նոր ալբոմում:


Տեսահոլովակում մի խում դպրոցականներ, ոգևորվելով լեգենդար խմբի վերադարձով, կազմակերպում են սեփական ABBA-շոուն: Իսկ տեսահոլովակից ստացված միջոցները ուղղվելու են ՅՈւՆԻՍԵՖ-ին:



1/1886
bottom of page