top of page

«Եվրոպացիների և ամերիկացիների համար միևնույն է Հայաստանի ընտրությունների օրինականության հանգամանքը». Արման Աբովյան

ԱԺ Նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ ամբողջ լրահոսը ողողված է Գյումրիի իրավիճակի մասին տեղեկատվությամբ, օրինակ ՝ ընդդիմադիր ավագանու թեկնածուների ձերբակալությունների, ընտրական գործընթացի խախտումների և այլն, ուզում եմ ասել հետևյալը ։


Անիմաստ է դիմել մարդու իրավունքների միջազգային ինստիտուտների։


Եվ եվրոպացիներին ու ամերիկացիներին միևնույն է Հայաստանի ընտրությունների օրինականության, թափանցիկության ու ազնվության հանգամանքը։ Ավելի ճիշտ իրենք խորապես թքած ունեն այդ «ժողովրդավարական» շղարշի վրա։


Իսկ գետե՞ք, թե ինչո°ւ


Հայկական ներկայիս իշխանության և նույն եվրոամերիկացիների նպատակները նույնական են։


Այն է ՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պահպանել ներկայիս իշխանական ռեժիմը Հայաստանում։


Այնպես որ, ինչպես ասում են, «հեռավոր մայրաքաղաքներում» արդարություն գտնելու հույս չունենաք, հայերի և Հայաստանի նկատմամբ արդարությունը հետաքրքրում է բացառապես հայերին... ավելի ճիշտ ՝ նրանց, ովքեր բացի Հայաստանի քաղաքացի լինելուց, իրենց հայ են համարում, այլ ոչ թե հիշողությունը, պատիվը, խիղճն ու ամոթը կորցրած մանկուրտներ»։

1/2044
bottom of page