top of page

Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը

Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը:

«Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

1/2025
bottom of page