top of page

«Շատ առիթներ ունեմ հիասթափվելու»․ Անահիտ Բախշյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 27, 2024
  • 1 min read

«Մեկ տարի առաջ ԱԺ նախագահին ասացի՝ ինչո՞ւ ԱԺ անվտանգության հանձնաժողովը փակ լսում չի հրավիրում ու չի պարզում՝ ի՞նչ են արել, էն ժամանակ ԱԱԾ-ում էր գործը, ոչինչ չարեցին։ Հիմա գործը Քննչականում է, ու օրեր առաջ, երբ Քյարամյանն ԱԺ-ում էր, ոչ մի պատգամավոր հարց չտվեց՝ պարո՛ն Քյարամյան, փետրվարից գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել»,- ԱԺ բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։

Հարցին՝ ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ է փոխվել ու արդյո՞ք հիասթափված եք նրանից, Բախշյանը նշեց՝ «շատ առիթներ ունեմ հիասթափվելու»։

Հիշեցնենք՝ այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է։

1/2069
bottom of page